Վրաստանում խոզի գրիպից մահացածների թիվը հասել է 13-ի

Բուժհիմնարկներն աշխատում են արտակարգ ռեժիմով։
h1n1

Վրաստանում վերջին մեկ ամսվա ընթացքում խոզի գրիպի (H1N1 վիրուսի) զոհ է դարձել 13 մարդ: Այդ մասին հայտնել է Rustavi հեռուստաընկերությունը:

«H1N1 վիրուսի տարածման պատճառով երկրի բոլոր խոշոր կլինիկաները կարանտին են հայտարարել:

Բուժհիմնարկներն աշխատում են արտակարգ ռեժիմով։ Ըստ վերջին տեղեկատվության՝ լաբորատոր եղանակով հաստատվել է H1N1 վիրուսով վարակվելու 162 դեպք, մահացել է 13 քաղաքացի, լաբորատոր եղանակով հաստատվել է մահվան 10 դեպք»,- հայտնում է հեռուստաալիքն իր կայքում:

Հանրապետության առողջապահության նախարարությունում նշում են, որ մահվան դեպքերի հիմնական պատճառը պացիենտների խրոնիկական հիվանդություններն են կամ ժամանակին բժիշկներին չդիմելը:

*

*