Լավրով. «Ղարաբաղում իրավիճակի սրման համար Անկարային չենք մեղադրում, թեեւ լսել ենք Թուրքիայի հայտարարությունները»

Իսկ թե ո՞րն է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման գործում Թուրքիայի դերը...
sergey-lavrov

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը տապալելու եւ բարդացնելու փորձեր կան:

Լավրովը հույս է հայտնել, որ կողմերը կլսեն Ռուսաստանի ղեկավարության եւ Մինսկի խմբի համանախագահների կոչերը:

Իսկ թե ո՞րն է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման գործում Թուրքիայի դերը, արտգործնախարարը նշել է, որ Մոսկվան արտաքին դերակատարներին չի մեղադրում Ղարաբաղում լարվածության բռնկում հրահրելու համար:

«Չենք մեղադրում Անկարային, թեեւ, իհարկե, լսել ենք Թուրքիայի ղեկավարության հայտարարությունները, որոնք միակողմանի բնույթ են կրում: Թուրք հարեւանների համար կարեւոր է այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու քաղաքականություն որդեգրել՝ լինի դա Իրաքը կամ Սիրիան: Թուրքիան շարունակում է աջակցել ահաբեկչությանը,- ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Լավրովի խոսքով, չի կարող դատել, թե ի՞նչ դեր ունի Անկարան Ղարաբաղի հարցում, բայց կարծում է, որ բոլորի, այդ թվում եւ Թուրքիայի համար, ճիշտ կլինի կենտրոնանալ ահաբեկչությանը սատարելու գործելաոճի դադարեցման վրա:

*

*