Սաուդյան Արաբիայի դեսպան․ Թուրքերն այլեւս չեն կարող խառնվել արաբական աշխարհի կյանքին

Կատարի տարածքում ռազմաբազայի տեղակայումն արդյունավետ քայլ չէ եւ կարող է վնասել արաբական աշխարհում Թուրքիայի հեղինակությանը:
qatar turkia
«Թուրքիան պետք է հասկանա, որ այն ժամանակները, երբ թուրքերը կարող էին խառնվել արաբական աշխարհի կյանքին, վաղուց անցել են»,-հայտարարել է ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան Աբդուլլահ ալ-Մուալլիմին՝ խոսելով Կատարի շուրջ ստեղծված իրադրության մասին: Նա նշել է, որ Կատարի ապագան կախված է տարածաշրջանում իր հարեւաններից, այլ ոչ թե հեռավոր երկրներից՝ նկատի ունենալով հենց Թուրքիային, նաեւ Իրանին:
Սաուդցի դեսպանը հավելել է, որ կառուցողական դեր խաղալու Թուրքիայի ջանքերը ողջունվում են, սակայն Կատարի տարածքում ռազմաբազայի տեղակայումն արդյունավետ քայլ չէ եւ կարող է վնասել արաբական աշխարհում Թուրքիայի հեղինակությանը:
Հունիսի սկզբին Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները խզել էին դիվանագիտական եւ տնտեսական կապերը Կատարի հետ՝ այդ երկրին մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու համար: Ճգնաժամը հաղթահարելու նպատակով սկզբում պաշտոնական Դոհային 13 պահանջ էր ներկայացվել, սակայն Կատարը մերժել էր կատարել դրանք: Հիմա արաբական վերոնշյալ 4 երկրի պահանջների թիվը կրճատվել է՝ հասնելով 6-ի: Կատարը դեռ չի արձագանքել:

*

*