Կարո Փայլանը հայերի նկատմամբ ռասիստական գործողությունների վերաբերյալ հարցեր է ուղղել Թուրքիայի վարչապետին

Գարո Փայլանին հետաքրքրում է, թե ինչպես է արգելվելու փոքրամասնությունների դեմ ուղղված աճող ատելության խոսքը.
Garo-Paylan

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը երկրում ազգային փոքրամասնությունների և մասնավորապես հայերի նկատմամբ վերսկսված ռասիստական գործողությունների հարցով հարցում է ուղարկել վարչապետ Բինալի Յըլդըրըմին: Այս մասին գրառում է կատարել կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը` հարցնելով, թե ինչպես է արգելվելու փոքրամասնությունների դեմ ուղղված աճող ատելության խոսքը.

«2016 թվականին Ստամբուլում կրթություն տվող հայկական դպրոցների պատերին ռասիստական գրությունների, փոքրամասնություններին պատկանող գերեզմանները թալանելու, «Ակոս» պարբերականի դիմաց սև պսակ թողնելով «Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ» գրություն հրապարակող և սպառնացող անձանց դատարանում անմեղ ճանաչելու հարցերով վարչապետ Բինալի Յըլդըրըմին դիմում ներկայացրինք և հետևյալ հարցերն ուղղեցինք.

1.Ձեր կառավարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում փոքրամասնությունների դեմ ուղղված աճող և  անպատիժ մնացող ատելության հանցագործություններն արգելելու ուղղությամբ:

2.Ձեր կառավարությունը հատուկ միջոցներ ձեռնարկո՞ւմ է սպառնալիքի տակ գտնվող փոքրամասնությունների կազմակերպությունների և կառույցների անվտանգությունն ապահովելու նպատակով:

3.Ազգային հետախուզական ծառայությունը հետաքննություն իրականացնում է փոքրամասնությունների դեմ ատելության հանցագործությունների վերաբերյալ»:

*

*