Կարո Փայլան. Էրդողանն Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք է ճանաչել Թրամփից ավելի շուտ

Էժանագին շոուներով փորձում են օրակարգը շեղել իրենց անօրինականություններից...
paylan

Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը «Twitter»-ի իր էջում անդրադարձել է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը:

«Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք է ճանաչել Թրամփից ավելի շուտ։ Ներկայում իրենց էժանագին շոուներով փորձում են օրակարգը շեղել իրենց անօրինականություններից»,-գրել է Կարո Փայլանը՝ ներկայացնելով իշխող կուսակցության եւ Իսրայելի իշխանությունների միջեւ «Մավի Մարմարայի» գործով ստեղծված համաձայնագիրը, որտեղ նշվում է, որ համաձայնագիրը ստորագրվում է Անկարայի եւ Երուսաղեմի միջեւ։ Երուսաղեմն այստեղ նկատի է առնվում որպես մայրաքաղաք, ինչպես Անկարան։

paylan-twitter

*

*