Կարո Փայլանը Twitter-ի իր միկրոբլոգում սուր քննադատության է ենթարկել Թուրքիայի իշխանությանը

«Մենք ապրում ենք 1915 թվականի ապրիլի 24-ը...»
Garo-Paylan

Պատգամավորների ձերբակալություններին հաջորդել են դատապարտող հայտարարություններ: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր միկրոբլոգում սուր քննադատության է ենթարկել երկրի իշխանությանը:

«Մենք ապրում ենք 1915 թվականի ապրիլի 24-ը: Թույլ մի՛ տվեք, որ այդ ֆաշիստները եւս մեկ անգամ այրեն մեր երկիրը, մեր երիտասարդներին»,- գրել է Փայլանը:

Խորապես մտահոգված է Եվրամիությունը. այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության Եվրամիության Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

Եվրամիության դեսպաններն Անկարայում հանդիպում են հրավիրել: Նրանք պետք է համատեղ դիրքորոշում ընդունեն Թուրքիայում տեղի ունեցողի առնչությամբ:

*

*