Կարո Փայլանը «Խաղաղության մրցանակ» կստանա

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի այս տարվա «Խաղաղության մրցանակ»-ը կստանա․․․
garo-paylan

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի այս տարվա «Խաղաղության մրցանակ»-ը կստանա Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը: Պարգեւատրման արարողությունը տեղի է ունենալու Լոս Անջելեսում հոկտեմբերի 8-ին:

Մրցանակակիրների թվում են նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը, կոնգրեսական Ադամ Շիֆը, Գերմանիայի Կանաչների կուսակցության ղեկավար Ջեմ Օզդեմիրը, ինչպես նաեւ հանրահռչակ System of a Down ռոք- խումբը:

Նախատեսվում է, որ Փայլանը Ամերիկայի հայ դատի հանձնախմբի համաժողովում ելույթ կունենա: Ըստ նախնական տեղեկությունների Փայլանը ներկա կլինի նաեւ Երեւանում սեպտեմբերի 18-20-ը կայանալիք Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին:

*

*