Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում հայերենով շնորհավորել է Սուրբ Ծնունդը

Օրեր առաջ էլ նա գրավոր հարցադրում էր ուղղել Ազգային կրթության նախարարին եւ պարզաբանում էր պահանջել, թե ինչո՞ւ է դպրոցներում արգելվել տոնել Ամանորը:
karo-palyan

 

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում հայերենով է շնորհավորել Սուրբ Ծնունդը: Իր ելույթի ընթացքում նա ասել է.

«Քրիստոս ծնաւ եւ յայտնեցավ, ձեզի մեզի մեծ աւետիս»:

Նշենք, որ օրեր առաջ էլ նա գրավոր հարցադրում էր ուղղել Ազգային կրթության նախարար Իսմեթ Յըլմազին եւ պարզաբանում էր պահանջել, թե ինչո՞ւ է դպրոցներում արգելվել տոնել Ամանորը: «Ի՞նչն է պատճառը, որ նույնիսկ ազգային փոքրամասնությունների դպրոցներում է արգելվել տոնել Ամանորը»,- հարցադրման մեջ գրել է Կարո Փայլանը:

*

*