Կարո Փայլան. «Մարդու իրավունքներն են կալանավորվել» — Երկիր Մեդիա

Կարո Փայլան. «Մարդու իրավունքներն են կալանավորվել»

Թուրքական դատարանը թույլ չի տվել մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանին ներկա գտնվել տասը իրավապաշտպանների գործով լսումներին:
karo-paylyan

Թուրքական դատարանը թույլ չի տվել մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանին ներկա գտնվել տասը իրավապաշտպանների գործով լսումներին: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Փայլանը՝ նշելով, որ ստիպված է եղել բաց դռան հետևից չորս ժամ լսել դատարանում տեղի ունեցող զարգացումները:

Նիստի ավարտից հետո նա թվիթերյան իր էջում թողել է հետևյալ գրառումը. «Մեծ ամոթ: Իրավապաշտպաններ Իդլ Էսերը, Օզլեմ Դալքըրանը, Վելի Աջուն, Գյունալ Քուրշունը, Ալի Գարավին և Պետեր Ստոյդթները կալանավորվել են: Մարդու իրավունքներն են կալանավորվել»:

Փայլանը մեծ ցավով է արձանագրել, որ Թուրքիան Հյուսիսային Կորեայի հետ հայտնվել է նույն մակարդակի վրա: Նա իր էջում կիսվել է կալանավորված իրավապաշտպանների հետ դատարանի դահլիճից դուրս արած լուսանկարով:

Ստամբուլում հուլիսի 5-ին ձերբակալված տասն իրավապաշտպաններից վեցը կալանավորվել են, չորսը՝ ազատ արձակվել:

 

*

*