Ֆրանսիան եւ Իտալիան արձագանքել են Թուրքիայի բողոքի նոտաներին

«Ջումհյուրիեթ»-ի ղեկավարների՝ օրերս մեկնարկած դատական առաջին նիստին մասնակցել է եվրոպական 11 երկրի ներկայացուցիչ։
cumhuriyet-italia-fransia-boghq-turqia

Ֆրանսիան չի ընդունել Թուրքիայի իշխանությունների քննադատությունը՝ Ստամբուլում ընդդիմադիր «Ջումհյուրիեթ» պարբերականի երկու ղեկավարների դատավարությանն արտասահմանյան դիվանագետների ներկայության առնչությամբ։

Արձագանքը հնչել է Թուրքիայի նախագահի եւ արտգործնախարարության քննադատական հայտարարություններին ի պատասխան։ Թուրքիայի ԱԳՆ-ն երեքշաբթի բողոքի նոտաներ էր ուղարկել դատավարությանը ներկա դիվանագետների երկրներին։ Իսկ Էրդողանը զինվորական ակադեմիայում ունեցած ելույթում ակնարկել էր, որ այլ երկրներում նման դեպքերում դիվանագետները կարտաքսվեին հյուրընկալող երկրից։

«Դիվանագետները հետեւում են այն երկրի նորություններին, որտեղ ապրում են, եւ այդ ենթատեքստով նրանք պլանային ձեւով հաճախում են դատական լսումներին՝ որպես դիտորդներ»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ պատասխան հայտարարությունում:

Գրեթե նույնաբովանդակ հայտարությամբ հանդես է եկել նաեւ Իտալիայի արտգործնախարարույթունը, որի ներկայացուցիչը եւս հետեւել է լրագրողների դեմ մեկնարկած դատական նիստին։

«Ջումհյուրիեթ» ընդդիմադիր պարբերականի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը եւ Անկարայում հրատարակության թղթակցային կետի ղեկավար Էրդեմ Գյուլը ձերբակալվել են 2015 թվականի նոյեմբերի 26-ին՝ լրտեսության մեղադրանքով: Ստամբուլի դատախազությունը նրանց համար պահանջել է ցմահ ազատազրկում: Օրերս մեկնարկած դատական առաջին նիստին մասնակցել է եվրոպական 11 երկրի ներկայացուցիչ։

*

*