Ջրհեղեղ Թբիլիսիի կենտրոնում՝ պայթած խողովակի պատճառով

Արտակարգ պատահարը տեղի Է ունեցել վաղ առավոտյան՝ Մղալոբլիշվիլի եւ Օնիաշվիլի փողոցների հատման վայրում
tbilisi-jrhexex (1)

Պայթած խողովակի պատճառով իսկական ջրհեղեղ է տեղի ունեցել Թբիլիսիի Ժվանիայի հրապարակում: Ականատեսի տեսանյութում ցուցադրված Է, թե ինչպես Է ջուրը հորդում դեպի հրապարակ, հաղորդում է Sputnik-ը։

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ Մղալոբլիշվիլի եւ Օնիաշվիլի փողոցների հատման վայրում: Տեղի բնակիչների խոսքով՝ ուշ գիշերին իրենք ուժեղ աղմուկ են լսել, ինչից հետո էլ պայթել է խողովակը: Վթարի պատճառով շրջանում ջրի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է: GWP-ում խոստացել են լուծել հարցը եւ ջրի մատակարարումը վերականգնել 24 ժամվա ընթացքում:

Ջրաբաշխիչ ընկերությունը նաեւ խոստացել է վթարից տուժած բնակիչներին փոխհատուցել վնասված գույքի արժեքը:

*

*