Ջոն Քերին Վրաստանում հանդիպել է երկրի ընդդիմության ներկայացուցիչների հետ

Նախօրեին էլ Ջոն Քերին եւ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Թբիլիսիում ստորագրել են հուշագիր...
kerry

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին Վրաստան կատարած իր այցն ավարտել է երկրի ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպմամբ: Քերին ընդգծել է, որ համարձակ եւ կենսունակ ժողովրդավարության համար անհրաժեշտ է ուժեղ ընդդիմություն:

Նախօրեին էլ Ջոն Քերին եւ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Թբիլիսիում ստորագրել են հուշագիր երկու երկրների միջեւ պաշտպանության եւ անվտանգության ոլորտում գործընկերության խորացման մասին: Կվիրիկաշվիլին նշել է, որ դա Վրաստանին նոր հնարավորություն կընձեռի՝ գնել զենք պաշտպանության համար եւ սպառազինություն, ինչը Վրաստանին թույլ կտա ամրապնդել պաշտպանական անվտանգությունը եւ ԱՄՆ-ի հետ մեկտեղ անցկացնել համատեղ զինավարժանքներ: Քերին պարզաբանել է, որ հուշագրի շրջանակում ձեռնարկվելիք քայլերը կպարզեցնեն ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի համագործակցությունը:

Այսօր Միացյալ Նահանգների պետքարտուղարը ժամանել է Ուկրաինա: Կիեւում էլ սպասվում են մի շարք հանդիպումներ:

*

*