Գումբուրդոյում ձերբակալվածները նույն օրն ազատ են արձակվել

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Գումբուրդոյի բնակիչներից մի քանիսը դեռ իրավապահների մոտ են։
gumburdo-javaxq3

Ջավախքի Գումբուրդո գյուղում այս պահին ձերբակալված մարդ չկա: Միջադեպի օրը՝ երեկոյան, բոլորին ազատ են արձակել, հատուկ ջոկատայիններն էլ գյուղից հեռացել են: Այս մասին yerkirmedia.am-ի թղթակցին հայտնեց «Ջավախք» բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Նույնը yerkirmedia.am-ի մեկ այլ թղթակցի հայտնեց նաեւ Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Սամվել Պետրոսյանը՝ նշելով, որ սեպտեմբերի 30-ին բոլոր ձերբակալվածներն ազատ են արձակվել։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Գումբուրդոյի բնակիչներից մի քանիսը դեռ իրավապահների մոտ են։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Ջավախքի Գումբուրդո գյուղում բախումներ էին տեղի ունեցել տեղի բնակիչների եւ իրավապահների միջեւ։

 

*

*