Ջավախահայերը ցույց են արել՝ ի պաշտպանություն Միքայել Ավագյանի կիսանդրու

Հայ երիտասարդներն իրենց այս դիրքորոշումը ներկայացրել են նաեւ Ախալքալաքի քաղաքապետարանում:
miqayel-avagyan-ardzan

Ախալքալաքի Բուղաշեն գյուղում նախօրեին հայ երիտասարդները հավաքվել են Արցախյան ազատամարտի մասնակից Միքայել Ավագյանի կիսանդրու մոտ՝ նշելով, որ ցանկացած գնով թույլ չեն տա հուշարձանի ապամոնտաժումը:

Հայ երիտասարդներն իրենց այս դիրքորոշումը ներկայացրել են նաեւ Ախալքալաքի քաղաքապետարանում: Միեւնույն ժամանակ նրանք շնորհակալություն են հայտնել Վրաստանի իշխանություններին, որ մինչ այս պահը չեն տրվել ադրբեջանական սադրանքին եւ պահպանում են հավասարակշռված դիրքորոշումը:

Հիշեցնենք, որ Վրաստանի ադրբեջանցիները փետրվարի 8-ին բողոքի ցույց են անցկացրել Թբիլիսիում՝ պահանջելով ապամոնտաժել Միքայել Ավագյանի հուշարձանը:

*

*