Իտալացի նահանգապետը դեմ է ադրբեջանական գազը Եվրոպա տանող գազատարի կառուցմանը

Գիտնականների և իրավապաշտպանների մի լայն շրջանակ ևս դեմ է արտահայտվել TAP-ի նախագծին ․․․
gaz-hayastan-rusastan

Իտալական Ապուլիա նահանգի նահանգապետ Միկելե Էմիլիանոն դեմ է հանդես եկել TAP գազատարի կառուցմանը, որով ադրբեջանական գազը տեղափոխվելու է Եվրոպա: Այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները:

Իտալացի նահանգապետը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել և ընդունել մեկ այլ նախագիծ, որը կմիացնի Բալկաններն ու Ապուլիան: Խոսքը «Eagle LNG» նախագծի մասին է, որը ներկայացվել է ամերիկյան «Falcone Group» ընկերության կողմից: Այդ ծրագրի համաձայն՝ պետք է կառուցվի 110 կիլոմետրանոց խողովակաշար, որի միջոցով Բալկաններ և Իտալիայի հարավ կհասցվի ամերիկյան և կատարական գազը: Նահանգապետն այս նախագիծը «Բալկանների և ամբողջ Եվրոպայի համար ռազմավարական» է անվանել: Նախագիծը ներկայացված է եղել դեռևս 2016 թվականին և ներկայումս գտնվում է քննարկման փուլում:

Գիտնականների և իրավապաշտպանների մի լայն շրջանակ ևս դեմ է արտահայտվել TAP-ի նախագծին և այդ մասին դիմում է ուղարկել Եվրահանձնաժողով՝ խնդրելով հրաժարվել նախագծի իրականացումից: Գիտնականները, հատկապես, անհանգստացած են գազատարի կառուցումից հետո էկոլոգիական խնդիրների առաջացմամբ:

*

*