Լիբանանը ձեռնպահ է քվեարկել «Իսլամական համագործակցության»՝ ղարաբաղյան խնդրին վերաբերող հայտարարությանը

Կազմակերպության գագաթնաժողովը դատապարտում է հայկական կողմին եւ պահանջում Ղարաբաղից դուրս բերել իր ուժերը:
islamakan-hamagorcakcutyun

Արաբական ԶԼՄ-ները հաղորդել են, որ Լիբանանի հանրապետությունը ձեռնպահ է քվեարկել «Իսլամական համագործակցություն» կազմակերպություն գագաթնաժողովի կողմից տարածված հայտարարության այն կետին, որը վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրին:

Ըստ հայտարարության, «Իսլամական համագործակցություն» կազմակերպության գագաթնաժողովը դատապարտում է հայկական կողմին եւ պահանջում Ղարաբաղից դուրս բերել իր ուժերը:

Արաբական մամուլը հաղորդում է, որ Իրանի Իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հեռացել է՝ նախքան հաղորդագրության հրապարակումը: Նիստին հրավիրված է եղել նաեւ Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը բավական տարօրինակ ու զարմանալի հայտարարություն է արել:

Նա ասել է, թե Իսլամական աշխարհը կարող է դառնալ աշխարհում կայունության եւ անվտանգության հենարաններից մեկը: Ըստ որոշ վերլուծաբանների, Բելառուսը ցանկանում է փոխարինել Ռուսաստանին թուրքական շուկայով:

Ի դեպ, հիշեցնեմ, որ Լուկաշենկո-Էրդողան հանդիպումներն էլ այս օրերին դռնփակ պայմաններում են անցկացվել:

*

*