Իրանում 40 տարի անց կանանց թույլատրվել է մարզադաշտից ֆուտբոլ դիտել

Կանանց համար հատկացվել է 3500 տոմս, որը վաճառվել է մի քանի րոպեում օնլայն վաճառքում հայտնվելուց հետո։
iranci-kanayq

Իրանցի երկրպագուհիները ներկա են եղել Իրան-Կամբոջա (14:0) ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության որակավորման փուլի հանդիպմանը։ news.ru-ի հաղորդմամբ, կանանց համար  հատկացվել է 3500 տոմս, որը վաճառվել է մի քանի րոպեում օնլայն վաճառքում հայտնվելուց հետո։

1979 թ. Իսլամական հեղափոխությունից հետո Իրանում կանանց արգելվել է գնալ մարզադաշտ։

Իրանում կանանց մուտքը մարզադաշտ թույլատրելու համար սեպտեմբերին պայքար էր սկսվել, երբ երկրպագուհին, ում սպառնում էր ազատազրկում մարզադաշտում հայտնվելու համար, ինքնահրկիզվել էր։

ՖԻՖԱ-ն պնդել է վերացնել արգելքը։

*

*