Հայտնի է Իրանի արտգործնախարարի հրաժարականի պատճառը

Նշում է արտգործնախարարության մամուլի խոսնակ Բահրամ Քասեմիին․․․
iran-agn-zarif

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը տեղյակ չի եղել, որ Սիրիայի նախագահը պետք է գա Թեհրան: Եվ դա է Զարիֆի հրաժարական տալու պատճառը:

Այս մասին հաղորդող ISNA գործակալությունը, որպես տեղեկության աղբյուր, նշում է արտգործնախարարության մամուլի խոսնակ Բահրամ Քասեմիին: Նշենք, որ Ասադը Իրան է այցելել փետրվարի 25-ին, իսկ Զարիֆը հրաժարականի մասին հայտարարել է 2 օր անց:

Նախագահ Հասան Ռոհանին չէր ընդունել հրաժարականը: Օրերս Թեհրան մեկնած հայաստանյան պատվիրակությանն ընդունել էր նաեւ Զարիֆը:

*

*