Իրանի իշխանությունները հայտնել են տեղի ունեցած ուժգին երկրաշարժի վնասի չափը

Սապրոլ-ե-Զահաբ քրդական շրջանում ավերվել են հազարավոր տներ․․․
iran-yerkrasharj

Իրանի իշխանությունները 5 մլրդ եվրո են գնահատել օրերս տեղի ունեցած ուժգին երկրաշարժի վնասը, որի հետևանքով Կերմանշահ նահանգի Սապրոլ-ե-Զահաբ քրդական շրջանում ավերվել են հազարավոր տներ, հայտնում են իրանական ԶԼՄ-ները։

7.2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին՝ Իրաքի հետ սահմանին՝ Զագրոսի լեռներում։ Օջախը գտնվել է 19 կմ խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է Բաղդադից 212 կմ հյուսիս-արևելք։ Երկրաշարժի զոհ է դարձել մոտ 550 մարդ, վիրավորվել է ավելի քան 7100 մարդ։

*

*