Իրանը 15 միլիարդ դոլարի վարկ է պահանջում Եվրոպայից

...որպեսզի Թեհրանը վերադառնա միջուկային համաձայնագրով ստանձնած իր պարտավարություններին
iran-em

Եվրոպան կա′մ պետք է Իրանից նավթ գնի, կա′մ մինչեւ տարեվերջ 15 միլիարդ դոլարի վարկ տրամադրի, որպեսզի Թեհրանը վերադառնա միջուկային համաձայնագրով ստանձնած իր պարտավարություններին: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիան է առաջարկել Իրանին 15 միլիարդ դոլարի վարկ տրամադրել, սակայն  դրա համար անհրաժեշտ է Միացյալ Նահանգների համաձայնությունը:

Պահանջը չկատարելու դեպքում Թեհրանը պատրաստվում է դադարեցնել եւս մի քանի պարտավարությունների կատարումը, ինչը, Իրանի նախագահի խոսքով, բացառիկ ազդեցություն կունենա:

Հիշեցնեմ, որ անցյալ տարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս բերեց իր երկիրը Իրանի եւ միջնորդների վեցնյակի միջեւ 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրից ու վերականգնեց պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ: Ամիսներ առաջ Իրանն էլ որոշեց մասամբ դադարեցնել համաձայնագրով ստանձնած իր պարտավարությունների կատարումը:

*

*