Իրանի 104 քաղաքացի է մահացել ուխտագնացության ճանապարհին

Իրանցիների մի մասը մահացել է ՃՏՊ-ներից, մյուս մասը՝ «ծերությունից»։
shia-iraq-uxtagnacutyun1

Իրանի առնվազն 104 քաղաքացի է մահացել Իրաքում շիաների սրբավայրեր ամենամյա ուխտագնացության ժամանակ՝ նվիրված Արբաինի սգի օրերին։ Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։

Նրա խոսքերով՝ իրանցիների մի մասը մահացել է ՃՏՊ-ներից, մյուս մասը՝ «ծերությունից», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Հոկտեմբերի 19-ին շիա մահմեդականները զանգվածային ուխտագնացության են մեկնել 7-րդ դարի իմամ Հուսեյնի գերեզմանին, որը գտնվում է իրաքյան Քերբալա քաղաքում։

*

*