Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից

Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել
turqer-siria1

Իրանի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայից պահանջել Է իր զորքերը դուրս բերել Սիրիայից եւ դադարեցնել գրոհները այդ երկրի տարածքում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Իրանի ԱԳ նախարարությունը, անհանգստություն հայտնելով Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմական գործողությունների կապակցությամբ եւ ուշադրության առնելով հումանիտար իրադրության լրջությունը եւ բախումների շրջանում գտնվող քաղաքացիական անձանց համար մշտապես գոյություն ունեցող վտանգները, ընդգծում է գրոհների շտապ դադարեցման եւ Սիրիայի տարածքից թուրք զինվորների դուրսբերման անհրաժեշտությունը»,-ասված է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

 

*

*