Իրանական ռիալի արժեզրկման «մեղավորը» կալանավորվել է

Ռիալի կրկնակի արժեզրկումը սպառողական ապրանքների ու վառելիքի գների բարձրացման պատճառ է դարձել
Iran_Central_Bank_Tower2 (1)

Իրանի Կենտրոնական բանկի ղեկավարի՝ արտարժույթի առք ու վաճառքի գործերով տեղակալ Ահմադ Արագչին կալանքի տակ Է վերցվել արժույթի շուկայում շահարկումների մեղադրանքով: Օգոստոսի 5-ին այս մասին հայտնել Է France-Presse (AFP) գործակալությունը:

Նույն մեղադրանքով ձերբակալվել Է եւս չորս մարդ:

Վերջին օրերին իրանական ռիալի փոխարժեքը «սեւ շուկայում» հասել Է ամերիկյան մեկ դոլարի դիմաց ռեկորդային՝ 120 հազար ռիալի, մինչդեռ մայիսի վերջին այն կազմում Էր մեկ դոլարի դիմաց 65 հազար ռիալ:

Ռիալի կրկնակի արժեզրկումը սպառողական ապրանքների ու վառելիքի գների բարձրացման պատճառ է դարձել

 

*

*