Իրանում հրաժեշտ տվեցին երկրի նախկին նախագահին

Ռաֆսանջանիին հուղարկավորել են Իրանի հեղափոխության առաջնորդ Ռուհոլլա Խոմեինիի դամբարանում:
rafsenjyani

 

Տասնյակ հազարավոր մարդիկ այսօր հավաքվել էին Թեհրանում՝ երկրի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիին վերջին հրաժեշտը տալու համար: Հուղարկավորության ժամանակ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին աղոթել է հանգուցյալի համար:

Ռաֆսանջանիին հուղարկավորել են Իրանի հեղափոխության առաջնորդ Ռուհոլլա Խոմեինիի դամբարանում:

Մեր հարավային հարեւան երկրում երկուշաբթի եռօրյա սուգ է հայտարարվել: Իրանի նախկին նախագահ Ռաֆսանջանին մահացել է կիրակի օրը, 82 տարեկան հասակում: Նա նախագահել է 1989-1997 թվականներին:

*

*