Իրանի արեւմուտքում գրոհայինների հարձակման հետեւանքով զոհվել է առնվազն 10 ուժային

Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:
itanakan-hexapoxutyan-pahapanneri-korpus4 (1)

Իրանի Քուրդիստան նահանգում գրոհայինների հարձակման հետեւանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առնվազն 10 ուժային, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Շաբաթ գիշերը Մերիվան քաղաքից ոչ հեռու գրոհայինները հարձակվել են ԻՀՊԿ ցամաքային զորքերի հսկիչ կետի վրա, ապա պայթեցրել են զինամթերքի պահեստը:

ԻՀՊԿ հաղորդմամբ՝ ուժայիններին հաջողվել է ոչնչացնել հարձակվողներից մի քանիսին, գրոհայիններից շատերը վիրավորվել են:

Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:

*

*