Իրանում պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 35-ի

Տուժել է շուրջ 30 հոգի:
iran
Առնվազն 35 մարդ է զոհվել Իրանի Գոլեստանի նահանգի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, տուժել է շուրջ 30 հոգի: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Ուժգին պայթյունը տեղի է ունեցել մայիսի 3-ին Ազադշահր քաղաքի մերձակա «Զամեստանե Յուրտ» ածխահանքում: 1,8 հազար մետր խորության վրա արգելափակման մեջ են հայտնվել մի քանի տասնյակ ածխահատներ:
Պատահարի վայրում անցկացվում է ընդգրկուն փրկարար գործողություն, որին մասնակցում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումները եւ կինոլոգները՝ հատուկ վարժեցված շներով:
Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառ է դարձել մեթանի կուտակումը, որը գերազանցել է թույլատրելի նորմաները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

*

*