Հայաստանը մարդասիրական օգնություն ուղարկեց Իրան

...4000 վերմակ, 250 մահճակալ, 30 վրան
iran-jrheghegh

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարդասիրական օգնություն ուղարկեց Իրանի Իսլամական Հանրապետություն՝ տեղի ունեցած ջրհեղեղից տուժածներին օժանդակություն ցուցաբերելու համար:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտնեց, որ մարդասիրական օգնության տարբերակներից ընտրվել է գույքային օգնությունը:

«Մենք ուղարկում ենք վերմակներ, մահճակալներ և վրաններ: 4000 վերմակ, 250 մահճակալ, 30 վրան: Մերոնք մեքենայով այն հասցնելու են մինչև Թավրիզ, այնտեղ հանձնելու են «Կարմիր մահիկի» կազմակերպությանը, իրենք տնօրինելու են գույքը»,- ասաց Ցոլակյանը:

ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին նշեց, որ ջրհեղեղի աղետալի վտանգը դեռ կա, և հայկական կողմի մարդասիրական քայլը շատ գեղեցիկ ու խորհրդանշական է:

«Բնական աղետներն անկանխատեսելի են, և ինչպես տարիներ առաջ Իրանի Իսլամական Հանրապետությունը բնական աղետի ժամանակ օգնության ձեռք մեկնեց հայ ժողովրդին, այնպես էլ հիմա Հայաստանն է օգնում Իրանին»,- նշեց դեսպանը:

Իրանում ջրհեղեղի պատճառով ավելի քան 70 մարդ է զոհվելԲնական աղետի հետևանքով տուժել է ավելի քան 1900 քաղաք ու գյուղ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները