Իրանի Արդեբիլ քաղաքի մոտ նոր երկրաշարժ է գրանցվել

Երկրաշարժի հետևանքով կա 6 զոհ և 345 վիրավոր
iran-erkrasharj

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը նոյեմբերի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 17:51-ին, (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 13:51-ին) գրանցել է հյուսիսային լայնության 37.960 և արևելյան երկայնության 48.460 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Արդեբիլ քաղաքից 36 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.1 մագնիտուդով երկրաշարժ:

Ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության նոր տվյալների՝ երկրաշարժի հետևանքով կա 6 զոհ և 345 վիրավոր, ինչպես նաև մի շարք բնակավայրերի ավերածություններ:

Ավելի վաղ գրանցվել էր եւս մեկ ցնցում։

 

*

*