Իրանը նավթի նոր պաշարներ է հայտնաբերել — Երկիր Մեդիա

Իրանը նավթի նոր պաշարներ է հայտնաբերել

Իրանը գազի պաշարներն ավելացրել է 1,8 տրլն խորանարդ մետրով
navt
Իրանը 15 մլրդ բարելի չափով նավթի նոր պաշարներ է հայտնաբերել, որոնցից 2 մլրդ բարելը կարող է արդյունահանվել: Այդ մասին, ասված է Իրանի ազգային նավթընկերության (NIOC) հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Իրանը գազի պաշարներն ավելացրել է 1,8 տրլն խորանարդ մետրով, որից մոտավորապես կեսը կարող է արդյունահանվել, ինչի մասին մամուլի տեղեկագրում հայտնել է NIOC-ի կառավարիչ տնօրեն Ալի Կարդորը: Նա նաեւ նշել է, որ այդ պաշարների օգտագործման համար անհրաժեշտ են հսկայական ներդրումներ եւ արդիական տեխնոլոգիաներ:
Կարդորը նաեւ հայտնել է, որ արդեն ապրիլին Իրանը կհասնի օրական շուրջ չորս միլիոն բարել նավթի արդյունահանման հզորության: 2016 թվականի հունվարին պատժամիջոցների չեղարկումից հետո երկրում նավթի արտադրությունը օրական 2 մլն բարելից փոքր-ինչ բարձր մակարդակի վրա էր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

*

*