Անհայտ անձը կրակ է բացել Իրանի նախագահի վարչակազմի շենքի մուտքի մոտ — Երկիր Մեդիա

Անհայտ անձը կրակ է բացել Իրանի նախագահի վարչակազմի շենքի մուտքի մոտ

Վնասազերծել են չարագործին և հանձնել ոստիկանությանը
police-line

Անհայտ անձը կրակ է բացել  Թեհրանում Իրանի նախագահի վարչակազմի շենքի մերձակայքում: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

«Այժմ մենք փորձում ենք նույնականացնել հարձակվողի անձը և պարզել նրա արարքի դրդապատճառները»,-ասել է Թեհրանի փոխքաղաքապետ Մոհսեն Համեդանին:

Ճշտված տվյալների համաձայն՝ անհայտ անձը կրակ է բացել Իսլամական Հանրապետության նախագահի վարչակազմի շենքի մուտքի մոտ: Պահպանության ծառայությունը վնասազերծել է չարագործին և հանձնել ոստիկանությանը:

*

*