Իրանի նախագահն այցելել է իրան-իրաքյան պատերազմի հայ զոհերի մայրերին

Իրանի ժողովուրդը բարձր է գնահատում հայերի նվիրումն ու անձնազոհությունը...
iran

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ տեսակցել է իրան-իրաքյան պատերազմի ընթացքում զոհված Էդվին Շահմիրյանի եւ Ժորժ Քեշիշ Հարությունյանի ընտանիքներին:

Այցի ընթացքում Հասան Ռոհանին շնորհակալություն է հայտնել զոհվածների մայրերին հերոս զավակներ դաստիարակելու համար, ընդգծելով, որ իր հանդիպումը նվազագույնն է, որ կարող էր անել:

«Իրանի ժողովուրդը բարձր է գնահատում հայերի նվիրումն ու անձնազոհությունը, հայերն Իրանում  վստահելի, աշխատասեր եւ ազնիվ քաղաքացիներ են»,- նշել է նախագահը:

Հասան Ռոհանին նաեւ շնորհակալական պարգեւներ է հանձնել զոհվածների մայրերին:

*

*