Իրանում ջրհեղեղի հետեւանքով զոհվել է 19 մարդ

Ամենաշատը տուժել է Շիրազ քաղաքը:

Իրանի հարավային Ֆարս նահանգում ջրհեղեղի հետեւանքով զոհվել է 19 մարդ, մոտ 100-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ամենաշատը տուժել է Շիրազ քաղաքը:

Հորդառատ անձրեւների հետեւանքով ջրհեղեղ է Իրանի 31 նահանգներից 25-ում: Իրանի իշխանությունները նախազգուշացրել են, որ հնարավոր է հեղեղումներ լինեն նաեւ մայրաքաղաք Թեհրանում, ինչպես նաեւ Խուզեստան նահանգում:

Ջրհեղեղից այս կամ այն չափով տուժել է 56 հազար մարդ։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները