Իրանում ջրհեղեղի վնասը 2,5 մլրդ դոլար է կազմում

Տարերային աղետից տուժել է 25 նահանգ, ավելի քան 4400 գյուղ:
iran-jrheghegh

Իրանում հաշվել են ջրհեղեղի հասցրած վնասները: Ընդհանուր առմամբ` երկիրը կրել է 2.5 միլիադ դոլարի վնաս: Տարերային աղետից տուժել է 25 նահանգ, ավելի քան 4400 գյուղ:

Ամբողջությամբ ավերվել է ավելի քան 700 կամուրջ, բազմաթիվ ճանապարհներ, վնաս է հասցվել գյուղատնտեսական ապրանքներին: Ջրհեղեղը նաեւ 76 մարդու կյանք է խլել:

Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հաստատել է երկրի սուվերեն ֆոնդից 2 միլիարդ դոլարի հատկացումը՝ տուժածներին օգնելու եւ վերականգնողական աշխատանքների համար: Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ռուսաստանն օգնություն էին ուղարկել Իրանին:

*

*