Իրանում ուղեւորատար ինքնաթիռ է կործանվել. ոչ ոք չի փրկվել

Թռիչքից 50 րոպե անց ինքնաթիռը բախվել է Դենա լեռանը
inqnatir-atr-75-500a

Իրանում կործանվել է Iran Aseman Airlines-ին պատկանող ATR 72-500 ուղեւորատար ինքնաթիռը։ Այն մայրաքաղաք Թեհրանից թռչում էր Յասուջ։ Ինքնաթիռում գտնվող 66 մարդիկ զոհվել են։

Թռիչքից 50 րոպե անց ինքնաթիռը բախվել է Դենա լեռանն ու ընկել է Սեմիրոմ քաղաքի մոտակայքում (Իսպահանի նահանգ)։

Իրանում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել է, որ կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան։

 

*

*