ԵՄ-ն անհնար է համարում Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերանայումը

Իրանի հետ միջուկային համաձայնագրին այլընտրանք չկա և անհնար է այն վերանայել:
iran-drosh

Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային համաձայնագրին այլընտրանք չկա և անհնար է այն վերանայել: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ-Նովոստի»-ն, Մոսկվայում անցկացվող համագումարի ընթացքում նա ընդգծել է, որ «ակնհայտ է` համաձայնագիրն աշխատում է»:

«Եվրամիության շահն այն է, որպեսզի պաշտպանենք այդ համաձայնագիրը, և մենք կշարունակենք դա անել»,- ընդգծել է Շմիդը:

Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին հայտարարել էր, որ Թեհրանը որևէ հանգամանքում չի զարգացնի կամ ձեռք բերի միջուկային զենք:

*

*