Իրանում տեղի ունեցած երկրաշարժից 25 մարդ Է տուժել

Տասնվեց տուժողների օգնություն Է ցույց տրվել տեղում։
iran-erkrasharj

Առնվազն 25 մարդ Է տուժել Իրանի հարավ — արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, հաղորդել Է IRNA գործակալությունը: Տասնվեց տուժողների օգնություն Է ցույց տրվել տեղում, եւս ինը մարդ հոսպիտալացվել Է։

Press TV հեռուստաալիքի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Իրանի հարավ — արեւմտյան Չեխարմեխալի եւ Բախիտարիայի նահանգներում: Էպիկենտրոնը գտնվել Է Նաքան քաղաքից երկու կիլոմետր հեռավորության վրա: Երկրաշարժի օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորության վրա:

Երկրաշարժի հետեւանքով վնասվել են Էլեկտրացանցերը, քաղաքներում տեղի Է ունեցել քարաթափում, մի քանի տների պատերին ճաքեր են հայտնվել:

*

*