Թրամփը կոչ է արել Իրանին՝ «չսպանել ցուցարարներին»

Իրանում 3-րդ օրն է՝ զանգվածային ցույցեր են:
iran-cuycer

Իրանում 3-րդ օրն է՝ զանգվածային ցույցեր են: Հունվարի 8-ին Թեհրանում Իրանի արձակած հրթիռներից մեկի հարվածով ուկրաինական մարդատար ինքնաթիռը սխալմամբ խոցելու մասին «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» խոստովանությունից հետո ցույցերի մասնակիցները, պահանջում են գործադիր իշխանության հրաժարականը:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում արած գրառմամբ կոչ է արել պաշտոնական Թեհրանին «չսպանել ցուցարարներին»: Նա նաեւ նշել է, որ աշխարհը, եւ հատկապես՝ Միացյալ Նահանգները, հետեւում են Իրանին: Իրանական ոստիկանությունը հերքել է ցուցարարների ուղղությամբ կրակ բացելու մասին մեղադրանքները:

*

*