Իրանում ավտոբուսի վթարի հետեւանքով կան զոհեր եւ տասնյակ վիրավորներ

Փետրվարի լույս 12-ին մարդատար ավտոբուսը շրջվել Է Դեյհուք-Ֆերդոուս ճանապարհի 7-րդ կիլոմետրի վրա
iran-avtobus

Իրանի արեւելյան մասում առնվազն 9 մարդ է զոհվել եւ 36-ը՝ տուժել ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով: Այդ մասին տեղեկացնում Է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Tasnim գործակալությունը:

«Փետրվարի լույս 12-ին մարդատար  ավտոբուսը շրջվել Է Դեյհուք-Ֆերդոուս ճանապարհի 7-րդ կիլոմետրի վրա․ ինը մարդ  զոհվել է»,- նշված է գործակալության հաղորդագրությունում։

45 ուղեւորների փոխադրող ավտոբուսը Գաչսարանից (Իրանի հարավարեւմտյան մաս) ուղեւորվել էր երկրի հյուսիսարեւելյան մաս՝ Մեշհեդ քաղաք: Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառն առայժմ հայտնի չէ։

*

*