Իրանում ուղեւորատար ավտոբուսը բախվել է նավթատար բեռնատարին. կան տասնյակ զոհեր

Բեռնատարն ու ավտոբուսն այրվել են
iran-avtobus-vtar-hrdeh2 (1)

Առնվազն 27 մարդ է զոհվել, մի քանի տասնյակը՝ վիրավորվել նավթատար բեռնատարի եւ ուղեւորատար ավտոբուսի բախվելու հետեւանքով, տեղեկացնում է Mehr գործակալությունը։

Պատահարը տեղի է ունեցել այս գիշեր՝ Իրանի Քուրդիստան նահանգի Սենենջեջ քաղաքում։

Բախման արդյունքում բեռնատարն ու ավտոբուսն այրվել են։

*

*