Իրանում ավտոբուս է շրջվել. կան զոհեր

Վթարի է ենթարկվել Քերեջ-Սարի երթուղով ընթացող մարդատար ավտոբուսը:
iran

Առնվազն 11 ուղեւոր է զոհվել Իրանի Աբալի քաղաքում ավտոբուսի շրջվելու հետեւանքով, տուժել է 28 մարդ: Այդ մասին հայտնել է IRNA գործակալությունը՝ հղում անելով տեղի ճանապարհային ոստիկանությանը:

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ի առավոտյան, վթարի է ենթարկվել Քերեջ-Սարի երթուղով ընթացող մարդատար ավտոբուսը:

Ոստիկանության տվյալներով՝ ավտոբուսը շարժվում էր ժամում 50 կիլոմետր թույլատրված արագությամբ: Միջադեպի պատճառը պարզվում է:

*

*