Իրանը՝ ընդդեմ Միացյալ Նահանգների

Պաշտոնական Թեհրանը պատասխանում է Վաշինգտոնին՝ պատասխան պատժամիջոցների սահմանմամբ:
iran (1)

Պաշտոնական Թեհրանը պատասխանում է Վաշինգտոնին՝ պատասխան պատժամիջոցների սահմանմամբ: Դրանք կիրառվելու են Միացյալ Նահանգներից 9 ֆիզիկական անձանց եւ ընկերությունների նկատմամբ: Իրանում նրանց մեղադրում են մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման մեջ:

Այդ ընկերությունների եւ անձանց ցուցակը կհայտարարվի, երբ համապատասխան մարմինները հաստատեն այն: Մայիսի 17-ին Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցուցակում ավելացրել է մի շարք անձանց ու կառույցների անուններ, որոնք առնչություն ունեն Իրանի՝ բալիստիկ հրթիռների մշակման ծրագրի հետ:

*

*