Հրապարակվել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության տեսանյութը

Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ կատարվածի պատասխանատուն...
iran-ahabekchutyun

Իրանի ԶԼՄ-ները հրապարակել են Ահվազ քաղաքում զինվորական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության տեսանյութը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Վերջին տվյալներով՝ ահաբեկչական հարձակման հետեւանքով զոհվել է առնվազն 8 մարդ, վիրավորվել՝ 20-ը։

Շքերթին ներկա պաշտոնատար անձանցից ոչ մեկը չի տուժել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Իրանի Ավխազ քաղաքում տեղի ունեցող զինվորական շքերթի ժամանակ անհայտ անձինք, որոնք եղել են զինվորական հագուստով, մոտակա այգուց կրակ են բացել շքերթի մասնակիցների ուղղությամբ:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ահաբեկչության հետեւանքով զոհվածների թիվը հասել է 24-ի: Սպանվածների մեջ կան քաղաքացիական անձիք, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ, նաեւ մեկ լրագրող: Վիրավորվել է ավելի քան 50 մարդ: Բացի այդ, անվտանգության ուժերը երկու զինյալի սպանել են, եւս երկուսին՝ ձերբակալել:

Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Ահվազում արաբական ժողովրդավարական հայրենասիրական շարժում» խմբավորումը, որը կապեր ունի Սաուդյան Արաբիայի հետ:

Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ կատարվածի պատասխանատուն «ահաբեկչության տարածաշրջանային հովանավորները եւ նրանց ամերիկացի հրահանգավորողներն են»:

*

*