Ինտերպոլը մերժել է Ադրբեջանի խնդրանքը

Ադրբեջանի դիմումի պատճառը փետրվարին Շտետինայի այցն էր Լեռնային Ղարաբաղ...
interpol

Ինտերպոլը մերժել է Եվրախորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինային ձերբակալելու Ադրբեջանի խնդրանքը: Այս մասին հայտնում են չեխական լրատվամիջոցները:

Ադրբեջանի դիմումի պատճառը փետրվարին Շտետինայի այցն էր  Լեռնային Ղարաբաղ, որի ընթացքում նա դատապարտել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի նկատմամբ իրականացրած գործողությունները:

Չեխական կողմն էլ հայտարարել է, իբր, Ադրբեջանն այս քայլով ցանկանում է խուսափել միջազգային հանրության կողմից իր համար բացասական արձագանքներից ու գնահատականներից:

 

*

*