Հռոմի Պապը խոսել է Ադրբեջան եւ Վրաստան այցի հրավերն ընդունելու պատճառների մասին

Հռոմի Պապը աշնանը դարձյալ կայցելի Հարավային Կովկաս...
hromi-pap

«Վատիկանի ռադիոն» տեղեկացնում է, որ Հռոմի Պապը աշնանը դարձյալ կայցելի Հարավային Կովկաս. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Սրբազան քահանայապետը կլինի Ադրբեջանում եւ Վրաստանում: Այս մասին նա հայտնել է հունիսի 30-ին՝ Վատիկանում:

Պապը խոսել է այդ երկրներ այցի հրավերն ընդունելու պատճառների մասին. պատճառներից մեկը այդ հողերի վրա, այլ կրոնների ու մշակույթների հետ երկխոսելու ոգով, քրիստոնեական հնագույն արմատների առկայությունն է: Մյուս պատճառը դեպի խաղաղություն հույսն ու ճանապարհը ամրապնդելն է:

Պապն ասել է, որ ճանապարհը դեպի խաղաղություն պահանջում է մեծ հետեւողականություն ու մշտական քայլեր, որոնք աստիճանաբար պետք է աճեն: Նա հույս է հայտնել, որ բոլորը եւ յուրաքանչյուրն իրենց ավանդը կներդնեն խաղաղության եւ համերաշխության գործում:

*

*