Ֆրանցիսկոս պապը՝ Սարգսյան-Ալիեւ վերջին հանդիպման մասին. «Նրանք գոնե խոսում են»

Լրագրողների հարցերին պատասխանելով՝ Հռոմի պապն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններին։

Հայաստանից Վատիկան վերադառնալիս՝ ինքնաթիռում, լրագրողների հարցերին պատասխանելով, Հռոմի պապն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններին։ Հայտնել է, որ այս տարի ավելի ուշ կայցելի նաեւ Ադրբեջան:

«Ադրբեջանցիների հետ ես կխոսեմ այն ամենի մասին, ինչ տեսել եմ Հայաստանում, այն, ինչ զգացել եմ: Ադրբեջանցիներին կասեմ նաեւ, որ մի կտորի հողի համար խաղաղություն չհաստատելը խավարի գործ է: Եվ սա ես բոլորին եմ ասում՝ հայերին, ադրբեջանցիներին:

Հնարավոր է, որ նրանք չեն կարողանում համաձայնության գալ խաղաղություն հաստատելու ճանապարհների շուրջ, ու այս ուղղությամբ աշխատել է պետք: Կասեմ այն, ինչ այդ պահին իմ սրտից է բխում, պետք է փորձել ելք գտնել, որը թույլ կտա առաջ շարժվել»,- ասաց Ֆրանցիսկոս պապը։

Հռոմի պապն, իր խոսքով, նաեւ շատ ուրախ էր, երբ անցած շաբաթ տեսավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարը.

«Նրանք գոնե խոսում են»,- նկատել է Հռոմի 226-րդ պապը:

 

*

*