Հռոմի պապը ժամանել է Բաքու

Ադրբեջանի և Վատիկանի պետական դրոշներով զարդարված Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում պոնտիֆիկոսին դիմավորելու են եկել երկրի վարչապետի առաջին տեղակալ Յագուբ Էյուբովն ու այլ պաշտոնատար անձինք:

tert.am— Հռոմի կաթոլիկ եկեղեցու Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը պապական այցով ժամանել է Բաքու, հայտնում  է trend.az-ը:

Նշվում է, որ Ադրբեջանի և Վատիկանի պետական դրոշներով զարդարված Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում պոնտիֆիկոսին դիմավորելու  են եկել  երկրի վարչապետի առաջին տեղակալ Յագուբ Էյուբովն ու այլ պաշտոնատար անձինք:

Հայտնի է, որ Հռոմի պապի այցն Ադրբեջան կարճատև է լինելու: Նշվում է, որ կաթոլիկների հովվապետը Վատիկան է վերադառնալու այսօր երեկոյան:

Հավելենք, որ այցելության շրջանակում Պապը Սուրբ Պատարագ կմատուցի Բաքվի Սուրբ Աստվածամոր կաթոլիկ եկեղեցում, այնուհետև կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Նշվում է, որ երեկոյան Պապը կհանդիպի Արդբեջանի հոգևոր առաջնորդ շեյխ Ալլահշյուքյուր Փաշազադեի հետ:

Մեկ Մեկնաբանություն
  • Հռոմի պապը ժամանել է Բաքու — Armenian National Committee of America
    2 октября 2016 at 12:00

    […] Source: Yerkir Media Link: Հռոմի պապը ժամանել է Բաքու […]

  • *

    *