Հրդեհ՝ Մոսկվայի «Պերսեյ» առեւտրի կենտրոնում. կա զոհ

Մահացածն առևտրի կենտրոնի աշխատակիցներից է
persey2-moskva2

Մոսկվայի «Персей для детей» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհից մեկ  մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ մահացածն առևտրի կենտրոնի աշխատակիցներից է:

Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայի մանկական առեւտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել: Փրկարարները տարհանել են «Պերսեյ» առեւտրի կենտրոնի այցելուներին: Վնասվածքներ է ստացել 6 հրշեջ:

Հրդեհը բռնկվել է չորրորդ հարկում գտնվող մանկական խաղալիքների պահեստում։

Տարհանվել է գրեթե 600 մարդ։

*

*