Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը Twitter-ի իր էջում օգտագործել է «Ցեղասպանություն» բառը

Դեսպանատունը Հայոց ցեղասպանության մասին Օբամայի հայտարարությունը տարածելիս՝ Twitter-ի իր պաշտոնական էջում օգտագործել է...
AMN-despanatun-Turqia

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը Հայոց ցեղասպանության մասին Բարաք Օբամայի հայտարարությունը տարածելիս՝ Twitter-ի իր պաշտոնական էջում օգտագործել է «Ցեղասպանություն» բառը՝ թուրքերեն համարժեքով։ Այս մասին հայտնում է dailysabah.com-ը:

Գրառումից «Ցեղասպանություն» բառը ջնջվել է սոցցանցի պաշտոնական էջերում հրապարակվելուց քիչ անց: Սակայն լուրը մեծ արձագանք է գտել թուրքական ԶԼՄ-ներում:

Daily Sabah-ի հետ զրույցում Թուրքիայում ԱՄՆ դեսպանը նշել է, որ դա թարգմանության սխալ է եղել ու ներողություն խնդրել սխալի համար: Սակայն դա նրան այս սկանդալից չի փրկել, լուրը մեծ արձագանք է գտել եւ քննադատության տեղիք տվել։

amn-ceghaspanutyun

*

*