Հայ-վրացական սահմանին կանգնեցված հայկական ավտոբուսի վարորդը հարցաքննվում է

Ավտոբուսում կա 48 ուղեւոր՝ այդ թվում 13 երեխա։
turistakan-avtobus

Հունիսի 22-ին Մոսկվայից դուրս եկած հայկական ավտոբուսին թույլ չեն տալիս անցնել ռուս-վրացական սահմանը։ Ըստ աղբյուրի՝ հայկական ընկերությանը պատկանող ավտոբուսին հունիսի 24-ի առավոտյան Վերին Լարսի անցակետում կանգնեցրել են վրացի սահմանապահները։ Մեքենայում կա 48 ուղեւոր՝ այդ թվում 13 երեխա։ Սահմանապահները հայ վարորդի մոտից կասկածելի իր են հայտնաբերել, ինչից հետո քաղաքացիներին իջեցրել են, իսկ ավտոբուսը տեղափոխել զննության։

«Վրաստանում ՀՀ դեսպանությունը աշխատանքներ է տանում վրացական համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն ապահովելու ուղղությամբ»,- նշում են դեսպանությունից։

*

*