Թուրքական ավիաուղիները թռիչքներ կիրականացնեն դեպի Երևան — Երկիր Մեդիա

Թուրքական ավիաուղիները թռիչքներ կիրականացնեն դեպի Երևան

Իլքեր Այջըն անդրադարձել է Հայաստանին՝ նշելով, որ այն նույնպես ներառելու են իրենց չվացուցակում
turqia

«Թուրքական ավիաուղիներ» ընկերության տնօրենների խորհրդի և գործադիր կոմիտեի նախագահ Իլքեր Այջըն հայտարարել է, որ պատրաստվում են թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությանը:

Խոսելով առաջիկայում ընկերության նոր ուղղությունների մասին՝ Իլքեր Այջըն անդրադարձել է Հայաստանին՝  նշելով, որ այն նույնպես ներառելու են իրենց չվացուցակում:

Կոմիտեի նախագահը նաև տեղեկացրել  է, որ 2017 թ.-ին նպատակ ունեն ավելացնել ուղևորների թիվը՝ այն հասցնելով 69 միլիոնի, իսկ հետագայում նույնիսկ 100 միլիոնի:

Նշենք, որ 2017 թվականին թուրքական «Պեգասուս» ավիաընկերությունը նույնպես հայտարարել էր Հայաստան թռիչքներ իրականացնելու մասին, սակայն ավելի ուշ մեկ այլ հայտարարություն տարածեց, նշելլով, որ տեխնիկական խնդիրների պատճառով ավիաընկերության մուտքը հայկական շուկա անորոշ ժամանակով հետաձգվում է

*

*